Ո՞ւմ են ընտրելու երևանցիները. GALLUP-ի հարցման արդյունքները

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջին հարցումների արդյունքները:

Հարցմանը քաղաքացիներից հետաքրքրվել են, թե հանդիպե՞լ են արդյոք նախընտրական քարոզարշավին:

««Հանդիպել եմ» նշել է 21.7 տոկոսը, 78.3 տոկոսը նշել է, որ չի հանդիպել: Այդ 21.7 տոկոսին խնդրել ենք պատասխանել՝ ի՞նչ միջոցով են հանդիպել քարոզարշավին: Հանդիպումներ բակերում և համայնքներում նշել է 55.4 տոկոսը, հեռուստատեսություն՝ 17.1, սոցիալական ցանցեր՝ 13.1, պաստառներ՝ 6.3, բուկլետներ՝ 6.3, բիլբորդներ, արտաքին գովազդ՝ 4.6, գովազդ ԶԼՄ-ներում՝ 2.3 տոկոս, ֆեյսբուքյան ուղիղ եթերներ՝ 0.6 տոկոս:

21.7 տոկոսին, ովքեր նշել են, որ հանդիպել են քարոզարշավին, հարցրել ենք՝ ո՞ր քաղաքական ուժերի քարոզարշավին եք հանդիպել, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.

Կարդացեք նաև

ՔՊ՝ 56%-ն է նշել, «Ապրելու երկիր»՝ 20.6%-ը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության)`13.1-ը, «Մայր Հայաստան»՝ 9.1-ը, «Հանրապետություն»՝ 8.6-ը, «Հանրային ձայն»՝ 6.3-ը, «Ուժը հայրենյաց»՝ 4.6-ը, «Լուսավոր Հայաստան»՝ 3.4-ը, «Արդար Հայաստան»՝ 2.9-ը, «Հանուն սոցիալական արդարության»՝ 2.3-ը, «Հայաստանի եվրոպական կուսակցություն»՝ 1.7-ը, «Ժողովրդավարական համախմբում»՝ 1.7-ը, «Միացյալ Հայաստան»՝ 1.1-ը, «Հաղթանակ»՝ 1.1 տոկոսն է նշել»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցվածների միայն 4.1 տոկոսն է նշել, որ մասնակցել է բակերում և համայնքներում անցկացվող քարոզարշավի հանդիպումներին.

«Այդ 4.1%-ի 57.6 տոկոսը նշել է, որ մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին, «Ապրելու երկիր»՝ 12.1, «Մայր Հայաստան»՝ 9.1, «Արդար Հայաստան»՝ 6.1, «Հանրապետություն»՝ 3, ԼՀԿ՝ 3, և «Ազգային առաջընթաց»՝ 3»:

Քաղաքացիներից հետաքրքրվել են՝ մասնակցելո՞ւ եք արդյոք սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին. «25.1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու կամ ոչ մեկին չի ընտրելու, իսկ 74.9 տոկոսը նշել է, որ մասնակցելու է ընտրություններին»:

Հարցին՝ ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում քվեարկել 2023թ. սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. «15.1 տոկոսը նշել է՝ ՔՊ-Տիգրան Ավինյան, Հայկ Մարության՝ 9.6, Մայր Հայաստան՝ 3.8… Դժվարացել է պատասխանել՝ 38.3 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել՝ 19.2 տոկոսը»:

Տեսանյութեր

Լրահոս