Որևէ տեսակի ռեգլամենտ հարգո՞ւմ եք.Ավինյանի հարցին Անի Խաչատրյանը ծիծաղով պատասխանեց
«Պարո՛ն Ավինյան, Օղակաձև այգու շատրվանների տարածքն ազատվելո՞ւ է»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ խոսքն ուղղելով փոխքաղաքապետին՝ հետաքրքրվեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Տիգրան Ավինյանը հարցին հարցով պատասխանեց՝ ասելով. «Որևէ տեսակի ռեգլամենտ հարգո՞ւմ եք, որովհետև այնուամենայնիվ ավագանու նիստ է, ունի իր ռեգլամենտը: Քանի՞ ավագանի է նստած: Ընդհանուր առմամբ ոնց որ անարգեք այս կառույցը»:
«Ok»,- ծիծաղով արձագանքեց Անի Խաչատրյանը:
Հավելենք, որ նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս պահին անտառտնկման աշխատանքներ կատարվում են Եռաբլուրում, ունեցել են Սարալանջում, Համալիրի մոտ:
«Այգիներում իրականացվում են թարմացումներ, բոլոր հին սրճարանները քանդվում են, և հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները, որովհետև Երևանում միջին երևանցու համար ունենք 4 քմ կանաչ տարածք, դա էլ՝ լավագույն հաշվարկներով: Մինիմալ ստանդարտը 8 քմ է, և դա նշանակում է, որ Երևանում կրկնակի պետք է կանաչապատման ծավալներն ավելացնենք»,- եզրափակել էր Տիգրան Ավինյանը:



