Բաժիններ՝

Երևանի ավագանու նիստում առաջին անգամ կլինեն մի շարք չզեկուցվող հարցեր

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 1-ին  նիստը։

Այս անգամ նիստն առանձնանալու է նրանով, որ առաջին անգամ կլինեն չզեկուցվող հարցեր։ Օրակարգում ընդգրկված 24 հարցերից 11-ը չզեկուցվող է:

Չզեկուցվող հարցերից է, օրինակ, ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նաիրի Փեթակչյանը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը»  խմբակցություն,  Մարկոս Հարությունյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան»  խմբակցություն, և Անի Խաչատրյանը՝ -Երևանի ավագանու «Լույս» խմբակցություն։

Չզեկուցվող է նաև Երևանի ենթակայության «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը։

Կարդացեք նաև

Չի զեկուցվի նաև Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը (երաժշտական գործիքներ), ընդհանուր՝ 48487000 (քառասունութ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով անհատույց հանձնելը (նվիրել) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի մի շարք դպրոցների։

Երաժշտական գործիքները, ընդհանուր 7701.0 հազ. (յոթ միլիոն յոթ հարյուր մեկ հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, կնվիրաբերեն Արցախի Հանրապետությանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․նոյեմբերի 22-ին հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները՝ Երևան քաղաքի ավագանին 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ ընդունել է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը՝ կարգավորելով Երևան քաղաքի ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը: Նախագծով նախատեսվում էր Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն նաև նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի քննարկման կարգավորմանը: Նախագծով նախատեսվում էր սահմանել, որ ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերը կարող են նշվել որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ավագանու նիստում ներկայացնելով նախագիծը՝ ասել էր, որ նախապես կնշվեն հարցերը, որոնք, ըստ քաղաքապետի, կարող են  քննարկվել չզեկուցվող ընթացակարգով, իսկ եթե ավագանու անդամը որևէ դիտարկում կունենա, ապա առաջարկը կդրվի քվեարկության:

«Թաքուն պահելու, ավագանու անդամներին լռեցնելու նպատակ նախագիծը չունի»,- շեշտել էր Սուրեն Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս