Իշխանությունը Երևանում հաղթելու զրո շանս կունենա, եթե ընդդիմությունը պայքարի միասնական մեկ թեկնածուով. Վանեցյան

2023 թվական սեպտեմբերին Երևանում նախատեսված է անցկացնել Երևանի ավագանու ընտրությունները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ առ այս պահն առկա հայտարարությունների համաձայն, մասնակցելու է այսօր Երևանի փոխքաղաքապետ  Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որը փոխքաղաքապետի պաշտոնը օգտագործելով՝ ընտրություններից ամիսներ առաջ անցկացնում է չհայտարարված քարոզարշավ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն  ընդգծեց՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմության արդյունավետ մասնակցությունը հնարավոր է միայն  միասնական մեկ ընդդիմադիր թեկնածուի շուրջ լայն կոնսոլիդացիայի դեպքում։

«Երևանի ավագանու ընտրությունները պետք չէ դիտարկել որպես շարքային ՏԻՄ ընտրություն։ Երևան քաղաքում է կենտրոնացած մեր բնակչության  50 տոկոսը, որի մեծ մասն ունի ընդդիմադիր հայացք, քանի որ գիտակցում է այս իշխանության կործանարար լինելը։ Վստահ եմ ՝ հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է հանդես գան միասնական թեկնածուով, լինեն կոնսոլիդացված. այդ դեպքում իշխանությունը զրո շանս կունենա հաղթելու Երևանում, բայց, եթե միասնական թեկնածուով մասնակցելու որոշում չկայացվի, ապա այդ օրը մենք կարող ենք շնորհավորել Տիգրան Ավինյանին կամ ՔՊ-ի ցանկացած այլ ուսապարկի»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Վանեցյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտություններին ընդառաջ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում որոշում կկայացվի՝ հոգուտ միասնական հարթակի ստեղծման։

«Ոչ ես, ոչ «Հայրենիք» կուսակցությունը վերմակն իր վրա քաշելու խնդիր չունի. մենք պատրաստ ենք լայն կոնսոլիդացիայի»,– ասաց  Վանեցյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս