Փաշինյանը շարունակում է իր այն հետևողական գիծը, որի համաձայն՝ պետությունն ընդամենը լավ ապրելու, կուշտ ուտելու վայր է, որը, ստամոքսային պահանջմունքները բավարարելուց զատ, ապահովում է նաև ազատություն։ Իսկ ազատությունը, նյութական, «լավ ապրուստի» կաղապարով, բնականաբար, ոչ թե մտքի, գաղափարի, ստեղծագործական ազատությունն է, այլ, առաջին հերթին, մարմնականը։
Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին անընդհատ կրկնելով, հայրենիք-պետություն հակադրության մասին դիսկուրսը գեներացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն իբրև խիստ իրատեսական քաղաքական գործիչ է, առաջնորդվում է բացառապես ռեալ-պոլիտիկով, հրաժարվում է պատրանքներից և այդպիսով փորձում է փրկել Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանն ամանորյա իր ուղերձում 2023 թվականը հայտարարել էր Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, իսկ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը այս ընթացքում պարբերաբար գրառումներ է կատարում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի վերաբերյալ: Ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ Հակոբյանը նշել էր, որ այն կարդալու ամեն էջի հետ իրեն պատած ծանր զգացողությունն ավելի ու ավելի էր ծանրանում և ի վերջո վերածվում սուր ամոթի զգացումի. «Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ»:
«Եվ թատերական կեցվածք ընդունել, ապրումներ արտահայտել, թե «անտեր է թողել» երկիր Նաիրին․․․ թող իրենք իմանան, որ իրենք չեն այս երկրի տերը․ իրենք պատահական, անցողիկ մարդիկ են, որ երկիրը հասցրել են հոգեվարքի աստիճանի։ Ինքը երկրի տերը չէ․ կլինե՛ն զարգացումներ, տեսնենք՝ մեր հայությունը մինչև ե՞րբ է հանդուրժելու այս կրավորական կեցվածքը»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։