Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ևս կարծում է, որ նախարարները հերթական անգամ կհանդիպեն, սակայն դա չի փոխի կողմերի միջև հաստատված այս բարդ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ դիմակայությունը։
«Տեսնում ենք, որ չնայած ԵՄ դիտորդների աղմկոտ ներկայությանը ՀՀ-ում, սահմանային միջադեպերը չեն դադարել, ԵՄ ազդեցությունն ընդլայնվում է, ներկայությունն ավելանում է, սակայն այն անվտանգային առումով ի՞նչ փոփոխություն է բերում, հայտարարությունը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ անվտանգության վրա։ Մենք պետք է տարբերակենք հայտարարությունները և իրական, հարցեր լուծող քաղաքականությունը»։
Նախօրեին Ադրբեջանում կայացան դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևի հայտարարած արտահերթ նախագահական ընտրությունները։ Այս ընտրություններն Ադրբեջանում անցկացվեցին առանձնակի ոգևորությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանություններն ընտրատեղամասեր էին բացել նաև Արցախում։
Վերլուծաբանը կարծում է, որ թեև շատերն են Եվրոպայում արձանագրում, որ ՀՀ-ն կատարել է ընտրություն ի օգուտ ԵՄ-ի, սակայն համապատասխան քայլեր դրա համար չի տեսել, բացի հայտարարություններից։
Թեհրանում նախօրեին կայացավ, այսպես կոչված, «3+3», իսկ իրականում՝ «3+2» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով երկրորդ հանդիպումն արդեն ԱԳ նախարարների մակարդակով։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ամերիկացի համանախագահ դիվանագետը ռեգիոն էր այցելել նաև մարտին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս այդ ժամանակահատվածից: Սակայն, նրա որակմամբ, կողմերի միջև կարծես կան մի քանի առանցքային տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս գործընթացն առաջ մղել: