«Սակայն այդ դիրքորոշումը բարձրաձայնելու և առաջ մղելու համար քաղաքական ռեսուրս չկա, այն կսրի առանց այն էլ լարված իրավիճակը Ռուսաստանի շուրջ, այս դեպքում արդեն՝ Հարավային Կովկասում էականորեն։ ՌԴ-ն հակված է երկարաձգել այս հարաբերական իրավիճակը, որքան հնարավոր է, սակայն, բնականաբար, կարծում եմ՝ որոշակի փուլում ՌԴ-ն ստիպված կլինի լուրջ քայլերի դիմել և դիրքորոշում հայտնել, դուրս գալով իր ներկայիս պասիվ դիրքերից»,-ասաց Լուկիանովը։
Ջ. Էվանսն իր խոսքը սկսեց պատմական ակնարկով, վկայություններով, թե երբ են հայերը հայտնվել Արցախում, ապա հիշեցրեց նաև Ստալինի դերակատարության մասին՝ նշելով, որ Արցախը պատմականորեն առանձնահատուկ վայր է եղել, և պատմությունը ևս դա է ցույց տալիս:
Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը «Նոյան Տապան» գործակալության հետ զրույցում, ըստ էության, հաստատելով պնդումները, որ Շուշին հանձնվել է, ուշագրավ հայտարարություն էր արել, որին 168.am-ն անդրադարձել էր՝ մանրամասն և բարեխղճորեն հրապարակելով Պողոսյանի ուղիղ խոսքը: