Հունիսի 9-ին մեր՝ «Փաշինյանը դրժել է իր հեղափոխական խոստումը՝ ԶՈւ-երը չպետք է քաղաքական գործոն լինեն. Ընտրական գործընթացների հետքերով» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք նաև ԱԺ վերջին ընտրություններին բանակի մասնակցությանը՝ որպես քաղաքական գործոն և քվեարկության օրը զինվորներին ժամը 20:00-ից հետո տեղամաս տանելու դրվագներին:
2018 թվականի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, խոսքը 209 զինծառայողի մասին է:
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է էսկալացիայի հավանականությանը կամ պատերազմի հնարավորությանը և հայտարարել՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա»:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին և հունիսի 13-ին Ազգային ժողովում հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել կամ «հաղորդում» ներկայացրել իր իսկ դեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծրագրված էր, որպեսզի լեգիտիմացվի իշխանափոխությունից հետո Ալիևի հետ վերելակային պայմանավորվածությունը, և պատահական չէր, որ 2020 թվականի պատերազմի առաջին օրը Փաշինյանը խոսում էր պարտությունից, դրան համակերպվելուց և պարտված չզգալուց:
Իշխանական ինքնախաբեությունը բացահայտում են հենց իշխանությունները՝ իրենց քայլերով ու գործողություններով՝ հեծանիվ քշելուց մինչև երևանյան զբոսանքի թատերական ներկայացումներ: Իրականում հանրային աջակցությունից ու սատարումից զրկված իշխանությունը հույսը դրել է միայն ուժային կառույցների վրա՝ ոստիկանություն, քննչական մարմիններ։