«Ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։
«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։
«Սա, իհարկե, դուր չի գալիս Ռուսաստանին, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։
«Ինչպե՞ս ընկավ Հռոմը։ Բոլորը կհամաձայնեն, որ պատճառներից մեկը միանգամայն ակնհայտ է՝ հռոմեական բանակում և նրա լեգեոններում գերակշռում էին ոչ քաղաքացիները, ովքեր, ի վերջո, քանի որ հավատարիմ չէին Հռոմին, ապստամբեցին քաղաքացիների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը «Ամերիկայի վերջը» տեսանյութում, որը տեղադրված է իր կայքում։