«Նկատեցի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել իր այցի մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո, որը երեկ լրատվամիջոցներին ասաց, որ նախատեսված հանդիպումն ավելի շուտ է կայանալու: Դուք հասկացաք, չէ՞, որ Ադրբեջանի բռնապետը բացահայտ ցույց է տալիս՝ բոլոր հարցերը լուծում է Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Մոսկվայում՝ հենց այդ կենտրոնների ղեկավարների հետ: Այսինքն՝ ՀՀ վարչապետը միայն վերջում է տեղեկանում: Ես համոզված եմ, որ Նիկոլին ընդամենը երեկ երեկոյան զանգել, ասել են՝ ամսի 15-ին կգաս Բրյուսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունների հիման վրա որևէ փաստաթուղթ ստորագրելու դեպքում Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է պատասխանատվության:
Դիվանագիտությունն արդյունավետ է լինում, եթե ռազմական հնարավորությունները քո ձեռքում են: