Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել: «Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin […]
«Չի կարող, չէ՞, Հայաստանի և Ռուսաստանի միջև լինեն քաղաքական խնդիրներ, քաղաքական երկխոսության բացակայություն մի շարք առանցքային ուղղություններով, սակայն խորը տնտեսական ու էներգետիկ ինտեգրացիա, արտոնություններ Հայաստանի համար։ Այս դեպքում կդժվարանամ ասել, թե խոսքը ոլորտային խնդիրների՞, թե՞ հենց քաղաքական խնդիրների մասին է, այնուամենայնիվ, չի բացառվում քաղաքական պատճառն այս ամենում»,- ասաց Լուկիանովը։
Վերին Լարսում հայկական բեռնատարների ոդիսականը շարունակվում է. վարորդներն ու ֆերմերներն ահազանգում են՝ դեպի ՌԴ բեռնատարների մուտքի արգելքը քաղաքական ենթատեքստ ունի, պաշտոնական շրջանակներից պնդում են՝ հարցը տեխնիկական է:
168.am-ը ևս փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից:
Ռուսաստանում սկսված զորահավաքից հետո վրաց-ռուսական Վերին Լարսի երկայնքով ստեղծված մեքենաների, բեռնատարների կուտակումները ստեղծում են ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական խնդիրներ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։