«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը: Եվրոպացի հետազոտողները ջրի երես էին հանել բոլոր կաշառակերներին, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: Հակահայկական լայնածավալ քարոզչությունը ստացավ «Խավիարային դիվանագիտություն» անունը: