168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալել ԱՄՆ իշխանություններից, ճնշումներ կլինե՞ն Ադրբեջանի ուղղությամբ:
Անցյալ տարի Պարենի համաշխարհային օրը Նախագահ Բայդենը վերահաստատեց իր հավատարմությունն աշխարհին, որտեղ «ոչ մի երեխա չպետք է քաղցած գնա քնելու, ոչ մի ծնող չպետք է անհանգստանա, թե ինչպես կերակրի իր ընտանիքին, և ոչ ոք ստիպված չպետք է լինի դիմակայել պարենային անապահովությանը»: Նույն ելույթում Բայդենն ընդգծեց, թե ինչպես է Միացյալ Նահանգները միայն այդ տարի հատկացրել ավելի քան 9 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն՝ փրկելու համար աշխարհի խոցելի համայնքներին:
Amnesty International-ը հրապարակել է 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին: Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել է՝ «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս» և այլն:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը ՕՊԵՔ+ի այն որոշումից հետո, որը վերաբերում Է նավթի արդյունահանման բաժնեչափերի կրճատմանը, ինչն առաջացրել Է Վաշինգտոնի դժգոհությունը: