Բաժիններ՝

Բայդենը կվերանայի Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճիշտ է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը ՕՊԵՔ+ի այն որոշումից հետո, որը վերաբերում է նավթի արդյունահանման բաժնեչափերի կրճատմանը, ինչն առաջացրել է Վաշինգտոնի դժգոհությունը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը:

«Նախագահը չափազանց հստակ նշել է, որ մեզ հարկավոր է անցնել Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունների այլ ձեւաչափի: Մենք մեր մոտեցումների գնահատում կանցկացնենք, մենք որոշակի կդարձնենք այն միջոցները, որոնք պետք Է ձեռնարկվեն»,- նա ասել է լրագրողներին:

Ժան Պիեռի խոսքով՝ ԱՄՆ-ը «պետք է վերանայի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, հատկապես այն որոշումից հետո, որն ընդունվել Է ՕՊԵՔ+ի շրջանակներում»:

Ավելի ուշ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը հայտարարել է, որ Էր Ռիադն սպասում է նավթի արդյունահանման կրճատման մասին որոշման հետեւանքներին:

Կարդացեք նաև

«Այո»,- պատասխանել է Բայդենն այն հարցին, թե արժե արդյոք, որ Վաշինգտոնը վերանայի Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները:

«Ես չեմ պատրաստվում մանրամասնությունների մեջ ընկնել, թե ինչ տարբերակներ եմ ես քննարկում եւ ի նկատի ունեմ: Բայց լինելու են, լինելու են հետեւանքներ»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում է ընդունել կրճատելու նավթի արդյունահանման չափերն օրական 2 միլիոն բարելով:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «հիասթափված է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»:

Հոկտեմբերի 11-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում՝ զենքի մատակարարումը՝ ի պատասխան ՕՊԵՔ+ի որոշման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս