«Այդ ապացույցները պետք է լինեն այն մասին, որ «Հայաստանը մտադիր է եղել օկուպացնելու Ադրբեջանի տարածքի մի մասը», որը համընկնում է Արցախի տարածքի հետ, որովհետև այդ «օկուպացիայի» իրավական բովանդակությամբ Ադրբեջանը կարող է հերքել Արցախի անկախություն։ Ինչո՞ւ, եթե Արցախի անկախության կոնտեքստով նայենք հակամարտությանը, Արցախի պայքարն արդար էր, ինքնապաշտպանություն էր։ Իսկ Ալիևը նպատակ ունի Արցախի պայքարը դնել օկուպացիոն, ագրեսիվ պայքարի կոնտեքստում՝ մեղադրելով ոչ թե Արցախին, այլ Հայաստանին»։