«Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել ու շարունակում է արդիական մնալ Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այդ հինգ պահանջների մասին, նախ նշեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացների մեջ չմտնելով, կարող է միայն փաստել, որ Արցախը, արցախցիները և ողջ հայությունն ունեն հստակ դիրքորոշում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հակառակ դեպքում՝ Արցախ առհասարակ չի լինելու։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։