Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն օրերս հրապարակել է տարեկան զեկույցը, որտեղ մի շարք հարցերի հետ միասին, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ադրբեջանում տարածված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին ու դրա վտանգներին։
Այս տարվա հունվարին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր առաջին զեկույցը: Այն ՀՀ 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։