«Աննա Հակոբյանն այս ներկայացման выскочка-ն է. ողբամ իրենց վրա, ի՞նչ ասեմ». Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իրականացնում է այն ծրագիրը, որով իր ամուսինը եկել է իշխանության:

«Ինչպես ասում են՝ նա այս ներկայացման выскочка-ն է: Ընդհանրապես, բոլոր ժամանակներում բոլոր ղեկավարների կանանց չեն սիրում, նա՛խ դա կա, բայց հատկապես չեն սիրում ակտիվ տիկնոջը, հատկապես՝ մեզ մոտ այսքան ողբերգություններից հետո նրա այդ ակտիվությունը մարդկանց ավելի է գրգռում: Կարծում եմ՝ դիտավորյալ են անում, ծրագիրն է այդպիսին երևի: Հատուկ բաներ է անում, որ մարդկանց բարկացնի: Եթե հատուկ արվում է այսքան դժբախտացած ժողովրդին գազազեցնելու համար, ուրեմն՝ ողբամ իրենց վրա, ի՞նչ ասեմ: Իրենք ողբալի վիճակում են ուրեմն: Ինչքա՞ն պետք է մարդիկ փոքրոգի լինեն, որ նման կերպ վարվեն: Հատկապես՝ կինը, մայրը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ այս իրավիճակում, երբ Հայաստանում տարբեր դասարանների դպրոցական դասագրքերը մինչև օրս պատրաստ չեն, և ծնողներն ամեն օր ստիպված են իրենք տպել իրենց երեխաների դասագրքերի համապատասխան էջերը, իսկ Արցախում երեխաները սովի են մատնված,  Նիկոլ Փաշինյանի տիկինը հումանիտար օգնություն է տարել Ուկրաինա. խոսքն ուկրաինացի երեխաներին, դպրոցականներին որպես օգնություն տարած 1050 գաջեթների մասին է:

Կարդացեք նաև

Արմինե Գրիգորյանը վստահ է՝ ռուսները երբեք թույլ չեն տա, որ գլոբալիստները գրավեն այս տարածաշրջանը, ինչքան էլ թուլանան. «Պատմությունը ցույց է տվել դա, իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Ես հուսով եմ, որ լավ կլինի: Ես ամեն հարցում լավատես եմ, երկրորդ՝ մեր դասարանի կեսը ռուսներ էին, կեսը՝ հայեր, և ես հիշում եմ, որ ռուսը կյանքում իր ունեցածը չէր տա, ռուսը հիմա էլ է այդպես, միշտ այդպիսի ազգ է եղել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս