«Թթվի քարի պես նստել են այս երկրի վրա. ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի». Արմինե Գրիգորյան
Դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանի կարծիքով՝ երկիրը սարսափելի վիճակում է գտնվում:
«Ե՛վ ռուսը, և՛ եվրոպացին, և՛ ամերիկացին մեզ ձեռք են առնում. Դարձել ենք իզգոյ: Բոլորս գիտենք, որ վերջին տարիներին գլոբալ աշխարհն ուզում է օպտիմալանալ, փոքր երկրները մտնեն մեծ երկրների տակ, և այստեղ մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Երբ ասում էին, որ քաղաքապետարանը բարձրախոսներ է բերում, որպեսզի մարդկանց առավոտներն արթնացնեն երաժշտության տակ, ես սարսափեցի, ասացի՝ սրանք հաստատ նամազ են ուզում մեր ջանին կապեն: Կարելի է պարզապես խելագարվել, երբ խորանում ես: Ինձ ապշեցնում է, որ ասում են՝ ռուսները մեր թշնամու հետ մոտ են, բայց որ մենք մոտ ենք մեր թշնամու հետ, էդ ոչի՞նչ: Ռուսը իր շահերն ունի, ինչո՞ւ են նրանք ավելի մոտ ադրբեջանցիների հետ, քան մենք, չե՞ք հիշում, թե վերջին 5 տարիներին ինչ արվեց. какой привет, такой ответ, ռուսի հետ խա՞ղ եք անում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երգչուհու խոսքով՝ հասարակության մի հատված չի անհանգստանում՝ հույսը կապելով նախկին երեք նախագահների հետ. «Բայց նախկին նախագահներն էլ ձայն չեն հանում. մի բան ասեք էս ժողովրդին: Բայց սրանց ինչքա՞ն պետք է թողնենք… Թթվի քարի պես նստել են այս երկրի վրա, էս ի՞նչ է կատարվում, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Մի երկիր սիրող տղա չկա՞՝ վեր կենա՝ երկրում կարգուկանոն հաստատի, այս ի՞նչ բարդակ է: Նայում ես՝ ինչ-որ կնիկ համացանցով ասում է՝ իյա, բա վա՞տ է, որ էն ժամանակ չէինք խոսում, հիմա խոսում ենք: Տո, լավ չի՞, որ դու ընդհանրապես չխոսես: Այսինքն՝ միայն իր խոսելու համար ուզում է՝ երկիրը վարի գնա, որ ինքը կանգնի ու խոսի: Այս ի՞նչ բան է: Հայ մարդը, քրիստոնյա մարդը կարո՞ղ է այդքան անխիղճ ու անաստված լինել»:
Հարցին՝ ինչո՞ւ մարդիկ այդքան անխիղճ ու անաստված դարձան, նա պատասխանեց. «Անաստվածությունը 2018 թվականից մտավ Հայաստան. Առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց անաստվածներն են մեզ ղեկավարում: Էն, որ նախարարը գրում էր՝ աղոթք չառաջարկեք, լավ աղոթել՝ եկել եմ: Խաշի տեղ էր դրել աղոթքը: Դուք ո՞վ եք, որ գաք ու ինձ իմ ծնողի սովորեցրած հավատքը փոխեք: Ես սեկտանտ չեմ, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Այսպիսի բաներ են լինում, որ ասում եմ՝ Աստված իմ: Ամեն ինչ ասված է, բայց շարժ չկա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում