«Ոսկորի նման իշխանությունների կոկորդում կանգնե՞լ է 070 կոդը, թե՞ պարզապես դրանով արմատախիլ են անում Արցախի հարցը։ Արցախահայերին թույլ չեն տալիս ծառայել, քանի որ իրենք համարում են Արցախի հարցը փակված, առնչություն չունեն։ Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, պե՞տք է Սահմանադրությանը համարժեք քայլեր ձեռնարկվեր, բայց իրենք կոպիտ խախտել են, չէ՞, Սահմանադրությունը։ Եթերում մեկը մի բան է խոսում, Դատախազությունը ձեռքերը ոլորում ու տանում է, որ Սահմանադրական կարգ է խախտվել, ո՞վ է դրա համար պատասխանատու։
Արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին առնչվող քննարկմանն «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը նշել է՝ ՀՀ-ում ցանկացած առիթ օգտագործվում է, որ մարդը չդառնա շահառու:
Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունում նաև այն, որ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ-ն պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական լուծումը: