Ծրագրի իրագործման ժամկետ սահմանել 2 տարի, հատկացնել բազային 5 միլիոն դրամ. բաց նամակ՝ կառավարությանը

Արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին առնչվող քննարկմանն «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը հայտնել է, որ Արցախի 32 կազմակերպությունից բաղկացած արցախցիների կարիքների ապահովման նախաձեռնություն է ձևավորվել, որն այսօր բաց նամակ է հղելու ՀՀ կառավարությանը: Այդ ծրագրի մի շարք սկզբունքներ լրջագույն մտահոգություններ ու դժգոհություններ են առաջացրել Արցախից տեղահանվածների շրջանում:

Իսկ նամակում, մասնավորապես, հիշեցվում է, որ ՀՀ-ն տարբեր ներպետական ակտերով և պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային և սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, Եվրոպական մարդու իրավունքների դատարանի վճռով էլ ճանաչվել է Հայաստանի արդյունավետ վերահսկողությունն Արցախի նկատմամբ:

Նախաձեռնության հեղինակները հիմք են ընդունում նաև այն, որ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ-ն պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական լուծումը:

«Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով: Ծրագրի իրագործման ժամկետ սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավել միջազգային և սփյուռքի ռեսուրսներ, ինչպես նաև բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հատկացնել բազային 5 միլիոն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին: Նշված գումարը հատկացնել բոլորին՝ անվերադարձելիության սկզբունքով»,- մանրամասնել է Արմեն Ասրյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս