«Նոր Սահմանադրական մարմին, պալատներ․ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկմանը նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր արդարադատության համակարգը բարեփոխելու սեփական տեսլականն էր ներկայացնում։
Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել, իսկ Ադրբեջանին միջանցք չեն տալու, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում են «Զանգեզուրի միջանցք» անվանել Սյունիքով անցնելիք ճանապարհը, ավելին՝ Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը:
Աշխարհի հեղինակավոր ֆուտբոլային ակումբներում՝ «Այաքսում», «Կուբանում», «Սպարտակում», «Բեշիկթաշում», ապա հայկական «Փյունիկում» և «Ուրարտուում» խաղալուց, Հայաստանի ազգային հավաքականի հետ 40 խաղի մասնակցելուց հետո հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն իր թեկնածությունն առաջադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։
Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ: