«Կռուպնի» գործ անող տղեքը բոլորիս աչքի առաջ կառուցել են «պադավատապետություն». Նիկոլն՝ ընդդեմ Փաշինյանի

2015 թվականի նոյեմբերի 17-ին  ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ԱԺ լիագումար նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հերթական սուր ելույթով քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ի մասնավորի, մերժելով «պադավատապետության» գաղափարը:

«Բյուջեի նախագծի կապակցությամբ երկու լուր ունեմ՝ մեկը՝ լավ, մեկը՝ վատ: Վատ լուրն այն է, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները շուրջ 8 միլիարդ դրամով պակասել են: Լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 83 հատով և հասնելու է 1072-ի,- 2016 թվականի Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և շեշտել,- «Կռուպնի» գործ անող տղեքը բոլորիս աչքի առաջ կառուցել են «պադավատապետություն»:

«Տիկնայք և պարոնայք, երկու լուր ունեմ՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ». ընդդիմադիր Նիկոլի հանգույն՝ սկսենք մեր պատմությունն  ու տեղեկացնենք, որ վատ լուրն այն է, երբ երկրում տարբեր հարցումներ ահազանգում են անվտանգային սրված մարտահրավերների մասին, իսկ լավ լուրը, որ Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկն իսկապես աշխատում է, բայց հօգուտ իրեն միայն:

Հենց այդ կախարդական փայտիկով Նիկոլ Փաշինյանի հեծանիվը  5 տարի հետո դարձավ 18 ավտոմեքենայից կազմված շարասյուն, որը Գյումրիում «փայլեց» իր ողջ շուքով և մի քանի օր շարունակ քննարկվեց ու քննադատվեց համացանցում:

Կարդացեք նաև

Ի դեպ, կառավարությունից տեղեկացրել էին Փաշինյանի և նրա տիկնոջ Գյումրի այցի մասին, սակայն չէին մանրամասնել, որ  այս անգամ ժողովրդի ծոցից ելած առաջնորդի ընդհանուր կերպարը ստեղծելու համար Նիկոլ Փաշինյանն այլևս «պեռաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ չի կերել, այլ կրել է «ձեզնից մեկն եմ» սիմվոլիկայով, կոլորիտ ստեղծող գլխարկը: Բայց անգամ այդ գլխարկը չէր կարողացել հանրությունից թաքցնել Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան մերժելի, բայց արդեն սիրելի պադավատապետության ու հսկայական թիկնազորների մասին իրողությունը:

Ավելի ուշ համացանցում քաղաքացիներն արձանագրել էին նաև՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ավելի երկար է, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինինը։

Հաշվեք ինքներդ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս