«Ատե՛ք ռուսներին, ինչ ուզում եք՝ արեք, բայց ի՞նչ է նշանակում ռուսական շուկայում առևտուր չանելու պահանջը, չէ՞ որ ռուսական շուկան հայ տնտեսվարողի համար ուղղակի դրախտ է, այլընտրանք չունի, որովհետև հայկական արտադրանքը ոչ միայն չի բավարարում եվրոպական ստանդարտները, այլ նաև մեր տնտեսվարողն արտահանելու բան էլ չունի։ Այս խնդիրներին ավելանում է նաև լոգիստիկան. ճանապարհածախսն այնքան մեծ է, որ մինչև այդ ապրանքը Հայաստանից հասնի Եվրոպա, կդառնա ոչ մրցունակ։ Հետևապես, կրկնում եմ՝ եղե՛ք հակառուս, բայց ի՞նչն է խանգարում ձեզ ապրանք արտահանել ռուսական շուկա»,- ասաց Մնացականյանը։
«Իսկ ՀՀ այս իշխանությունները փորձում են քաղաքականությունն այնպես վարել, որ մի կողմից՝ չկտրվեն Ռուսաստանից, մյուս կողմից՝ անեն այնպես, որ Արևմուտքն այստեղ միանձնյա թելադրող չլինի»։
Օրերս Երևանում անցկացվող Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ վերին Լարսում հայ տնտեսվարողների համար խնդիրներ առաջանում են միայն եղանակային պայմաններով պայմանավորված։