Մեր բռնի տեղահանվելուց հետո, արցախցիները գնում էին ԴՆԹ հանձնելու, որպեսզի պայթյունից զոհված իրենց հարազատներին գտնեին։ Ինքս չէի կարողանում գնալ, քանի որ ուժ չունեի, հետո Դատախազությունից զանգահարեցին, գնացի հանձնեցի՝ նոյեմբերի 2-ին հանձնեցի, 6-ին հատատվեց հայրիկիս զոհվելը, նա 63 տարեկան էր…
«ՀՀ կառավարությունն իբրև օգնություն է տալիս արցախցիներին, բայց այնքան է ուշացնում, որ բանը բանից անցնում է։ Հիմա ասում են՝ փոխանցումն արել են Կապանի «Կոնվերս» բանկին, ես Գորիսից ինչպե՞ս պետք է հասնեմ Կապան, որ այդ 50 հազար դրամը ստանամ։ Նախորդ ամիս գնացի, ուշացումով ստացա, զգուշացրեցի, որ ես չեմ կարող Գորիսից հասնեմ Կապան, ավելի լավ է՝ փոխանցումն անեն Գորիսի որևէ այլ բանկ, բայց ապարդյուն։ Ես Կապան չեմ կարող գնալ, թող այդ գումարն էլ պահեն իրենց»,- նշեց Ստեփան Բաղդասարյանը։
Դիետոլոգ, գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Նոևն ասել է, որ «ձեռքի վրայից» գնված մթերքների օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Տղան մոր հետ եկել է Երևան, մայրը քիմիա է ստացել, դժբախտաբար, մահացել է, ու որդին չի կարողացել նրա դին տեղափոխել Արցախ՝ Մարտունի։ Կամ` մայրը երկու երեխաների հետ Երևանում է, իսկ մի երեխան հոր հետ Արցախում է։