«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
«Փաշինյանը հրեշացնում է ոչ միայն բանակը, այլև կամավորությունը։ Ընդհանրապես, կամավորությունն ամբողջ աշխարհում համարվում է արժեքավոր գործունեություն, կամավորն իր ժամանակն ու ռեսուրսը զոհաբերելով՝ անում է մի բան, որը չի կարողացել անել այս կամ այն մարմինը կամ կազմակերպությունը»։
2022 թվականի Ադրբեջանի գործողությունները եկան լրացնելու 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի տարբեր ուղղություններով իրականացված ներխուժումները: Եվ հիմնական խնդիրը, որը դրել էր Ադրբեջանն իր առաջ, դա Հայաստանի նկատմամբ մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալն էր, շոշափելի դիրքային և վերահսկողական հնարավորություններ ունենալը, ինչը ստացավ ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ջրային պաշարների հանգույցների նկատմամբ:
«Դրանից հետո մենք պաշտպանական, ամրաշինական, նախապատրաստվածության առումով ոչինչ չունենք․ այսինքն՝ դա դառնում է մի գոտի, որտեղից հակառակորդն իր ուժերն ու միջոցներն անարգել կարող է տեղաշարժել ներս ու ծավալել: Այդ ճեղքը բերելու է ամբողջական փլուզման»,- ընդգծել է Տիրան Խաչատրյանը:
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իտալական Sir գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «երկու շաբաթ առաջ Հայաստանը համաձայնեց դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Ղազախի շրջանի չորս գյուղերից, և իսկ դրանից անմիջապես հետո սկսեցինք երկկողմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»:
«Եղե՞լ է այդպիսի դեպք, որ զինվորները 15 օրից ավելի մարտական հերթափոխ չանեն»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
«Ինքս տեղեկություններ չունեմ այն մասին, որ սահմանագծի տարբեր հատվածներում կան որոշակի վտանգավոր տեղաշարժեր կամ (ադրբեջանական.- Ն.Ս.) զորքի կենտրոնացումներ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ հնարավոր հարձակման հավանականությանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հապշտապ մեղավորների նշանակում էր:
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այնպես չէ, որ Արցախում ձևավորվում է նոր կառավարություն, բայց դե ֆակտո լինելու է նոր կառավարություն, պետնախարար, որը լիազորված է այդ փոփոխությունն իրականացնելու բոլոր իրավունքներով։