«Երևանի քաղաքապետարանը շարունակում է մնալ որպես մի մեծ կոռուպցիոն բուրգ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիա է տիրում՝ ինչպես մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված գումարների հաշվարկներում, այնպես էլ՝ այլ ծրագրերի իրականացման ընթացքում։
«Ակնկալվում էր, որ օրական 55 միլիոն դրամ մուտք պետք է լինի, հիմա դա բացակայում է։ Դրա պատասխանը չեն կարողանում տալ՝ ո՛չ թանկացումների փիառն անող Սուրեն Գրիգորյանը, ո՛չ քաղաքապետը։ Իմ գնահատմամբ, եթե իրենք մասնաբաժին չունենային, հստակ կարող էին այդ ստվերի չափն ասել։ Պնդում եմ՝ քաղաքային իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի թանկացման հետաձգմանը, ապա, դրան գնացին՝ նաև վախենալով Սրբազան պայքարից։ Նրանք վախենում են փողոցից»,- ասաց Մանուկյանը։