Արամ Զավենի Սարգսյանի հետ կապված մարդու ընկերությանը 280 միլիոն դրամ և խայտառակ շինթույլտվություն են տվել. քաղաքական առևտուր է Երևանի քաղաքապետարանում. Մանուկյան

Երևանի քաղաքային իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ և մինչև հիմա չի կարողանում բացահայտել, թե, օրինակ, որքան է կազմում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստվերի շրջանառությունը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ստվեր, որովհետև Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է միջազգային կազմակերպության կողմից իրականացված հաշվարկ առ այն, որ Երևան քաղաքում ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում է մոտ 630 հազար մարդ, այսինքն՝ ամեն օր պետք է հավաքվի 650 հազար 100 դրամ, մինչդեռ պարզվում է՝ հավաքվում է ընդամենը 150 հազար մարդու վճարած 100-ական դրամ. Այսինքն՝ արդյունքում՝ ամեն օր կորում է 40 միլիոն դրամից ավելի գումար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հասարակական տրանսպորտը թանկացնելու, ապա այդ որոշումը ժամանակավորապես հետաձգելու քաղաքային իշխանության նախաձեռնության մասին, նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ակնկալվում էր, որ օրական 55 միլիոն դրամ մուտք պետք է լինի, հիմա դա բացակայում է։ Դրա պատասխանը չեն կարողանում տալ՝ ո՛չ թանկացումների փիառն անող Սուրեն Գրիգորյանը, ո՛չ քաղաքապետը։ Իմ գնահատմամբ, եթե իրենք մասնաբաժին չունենային, հստակ կարող էին այդ ստվերի չափն ասել։ Պնդում եմ՝ քաղաքային իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի թանկացման հետաձգմանը, ապա, դրան գնացին՝ նաև վախենալով Սրբազան պայքարից։ Նրանք վախենում են փողոցից»,- ասաց Մանուկյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն գործարքների թեման, Մեսրոպ Մանուկյանը հատուկ ուշադրություն հրավիրեց Արամ Զավենի Սարգսյանի հետ ասոցիացվող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված, «Էկո Բիլդինգ» ընկերության սեփականատիրոջը տրված հսկայական գումարներին։

«Օրինակ՝ «Էկո Բիլդինգ» ընկերությանը մեկ էքսկավատորի վերանորոգման համար Կառավարության չզեկուցվող հարցով տվել են 280 միլիոն դրամ կամ շուրջ 800 հազար դոլար, նույն ընկերության մեկ այլ էքսկավատորի վերանորոգման համար՝ 81 միլիոն դրամ, և դա այն դեպքում, երբ այլ ընկերությունների էքսկավատորների վերանորոգման համար հատկացրել են 7 միլիոն կամ 10 միլիոն դրամ»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ նույն մարդը կարողացել է նաև Երևանի քաղաքապետարանից խայտառակ շինթույլտվություն ստանալ։

Ըստ Մանուկյանի՝ Երևանի քաղաքապետարանում կառավարումը գտնվում է խայտառակ վիճակում, բացահայտվում են կոռուպցիոն գործարքների մասին փաստեր, սակայն դրանից հետո որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս