«Մանկական գրականությունը երեխաներին տալիս է երևակայելու հնարավորություն, զարգացնում է գեղագիտական ճաշակը։ Եվ եթե մենք կարող ենք երեխաների համար խաղալիքներ գնել, ապա կարող ենք գրքեր էլ գնել։ Կարծում եմ մանկական գրականության հանդեպ մեր վերաբերմունքն է ոչ ճիշտ, չենք կարևորում։ Ո՛չ մանկական գրականություն ստեղծողներին ենք լուրջ ընդունում, ո՛չ էլ մանկական գրականությունը։ Թվում է՝ ով էլ ուզի՝ կգրի։ Բայց այն ավելի լուրջ ու պատասխանատու է, քան մեծերի համար ստեղծվողը»,- 168TV-իի հետ զրույցում ասաց մանկագիր, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանը։