Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղության» պայմաններում Հայաստանում չափազանց մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում։ Բնակչության բնական հավելաճը կանգ է առել։ Ոչ թե դանդաղել է կամ աճի տեմպերն են թուլացել, այլ ընդհանրապես դադարել է։ Բնակչության բնական վերարտադրության անիվը սկսել է հետ պտտվել։
Անցած շաբաթվա վերջին կառավարությունը հաստատեց «Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը»։ Մի կողմ թողնենք այն, որ փաստաթղթից քաղաքականացվածության հոտ է գալիս՝ միտումնավոր վերջին տարիները բաց են թողել։ Դեռ նոր ընդունված, փաստաթուղթն արդեն հնացած է. 2024թ. ավարտվում է, մինչդեռ՝ շատ դեպքերում վերցրել են երկու-երեք տարի առաջվա տվյալները։
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր Սյունիքը դատարկելու մեջ։