Կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր բուհական համակարգին, ընդունելության քննությունների խայտառակ արդյունքներին և անհետաձգելի համարել բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումները։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, Փաշինյանի կարծիքով՝ ակադեմիական քաղաք կառուցելն ու դասավանդող կադրերին վերապատրաստելն էր։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ գաղափարը լավն է, սակայն արդեն կա ակադեմիական քաղաք՝ Երևանի կենտրոնում, որտեղ համախմբված են բուհերը, ԳԱԱ-ն, հիվանդանոցներ կան, հանրային գրադարանը:
Դա տեսլական է, բարի ցանկություն, որն իրականացնելու համար դեռ մեր երկիրը պատրաստ չէ: Եվ ինչո՞ւ միայն պետական բուհերը. այսինքն՝ թիրախը դառնում են միա՛յն պետական բուհերը: Որ բուհերը պետք է կրճատվեն, օպտիմալացվեն, կողմ եմ դրան, որովհետև 50-ից ավելի բուհեր ունենք, բայց խոսքը չպետք է վերաբերի միայն պետական բուհերին, այլ ընդհանրապես՝ բուհական համակարգին: Այսպես ստացվում է, որ պետական կրթական համակարգն է թիրախավորվում. նորմալ չէ, իմ կարծիքով:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու մասին այս իշխանությունների արդեն երկար ժամանակ շրջանառության մեջ դրած գաղափարին՝ ասաց. «Քանի դեռ օրենսդրական ոչինչ չկա, ինչ ասեմ: Ես ավանդական ըմբռնումներ ունեցող մարդ եմ, այդ թվում՝ գիտության: Երբ հստակ որևէ բան լինի, այն ժամանակ հստակ իմ դիրքորոշումը կարտահայտեմ: Մինչև ծրագիր չլինի, «օդի մեջ» չեմ կարող խոսել»:
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց գիտելիքի և դպրության օրվա առիթով աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով, ապա նաև ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հետագա անելիքների մասին, կարելի է ասել, ծրագրային ելույթով։
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք:
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ: