168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականի համար ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը։ Մասնավորապես, երկրի Ֆինանսների նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ գալիք տարում պաշտպանության և անվտանգության ծախսերը հնարավոր է, որ կազմեն 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար), ինչը 3,8 տոկոսով ավելի է 2025 թվականի հաստատված կանխատեսումների համեմատ։ Թե ինչ պատկեր կստացվի վերջում՝ ցույց կտան զարգացումները։