Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 54
Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ մենք շատ ցավոտ ենք ընկալում, և, հակառակը՝ հաճախ հանդուրժում ենք այնպիսի երևույթներ, որոնք այլ հասարակություններում ընդվզումներ կառաջացնեին: Հայաստանում կատարվող գործընթացները, բնականաբար, այլ կերպ են գնահատվում ներքին լսարանում և միանգամայն այլ ընկալման են արժանանում աշխարհում: Դրան, մի կողմից, դրական, մյուս կողմից՝ գուցե բացասական առումով նպաստում ենք նաև մենք՝ մամուլի ներկայացուցիչներս: Ինչպե՞ս են Հայաստանն ընկալում Հայաստանից դուրս: Այս և մի շարք այլ թեմաների շուրջ է իմ զրույցը իմ շատ հետաքրքիր գործընկերներից մեկի՝ Մարկ Գրիգորյանի հետ, ով շուրջ տաս տարի աշխատել է աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկում՝ BBC-ում: