Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 52
2014 թվականը Հայաստանում մեկնարկել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բազմաթիվ ակտիվ զարգացումներով: Իհարկե, հասարակության մեծ մասը անհաղորդ է այդ զարգացումներին, քանի որ մինչ իշխանությունն ու ընդդիմությունը բանավիճում են, ասենք, վերջին գազային համաձայնագրերի շուրջ, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես վճարել անցած ամիս սպառած գազի աստղաբաշխական գումարները: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ, ով, ի դեպ, տեղյակ չէ, թե որքա՞ն է կազմել իր բնակարանի գազի պարտքը, քանի որ նրա կոմունալ վճարներով զբաղվում է նրա ընկերը: