«Բազմիցս կատարված աշխատանքների վերաբերյալ կան բողոքներ, որ այն բավարար որակով չի իրականացվում, և այստեղ ունենք տեխհսկողության ինստիտուտը, որը պետք է սկսի աշխատել»,- Քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ միգուցե ուսումնասիրեն Կառավարության փորձը, տեխհսկողության լոտերն ավելի մեծ դարձնեն, համապատասխան հնարավորություն տան ավելի խոշոր խաղացողներին մասնակցել տեխհսկողությանը:
Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար։ Հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է բյուջեի կատարողականը` ՈւՂԻՂ
Փողոցում հանդիպեցի Նիկոլին և իմ դիրքորոշումը հայտնեցի` նրան անվանելով դավաճան. Հակոբ Բերբերյանը` միջադեպի մասին
Երևանի Սարյան փողոցում հունիսի 2-4-ը ընթացող գինու փառատոնի ընթացքում երեկ բախումներ են տեղի ունեցել:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, նա նկատեց՝ երկրները միջազգային հանրությանն անդամակցում են ոչ թե սահմանների GPS կոդերով, այլ ուղղակի՝ որպես պետություններ. «Սահմանների ճշգրտումը մնում է պետությունների վրա: Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հարցն է: Կոնկրետ Հայաստանի իշխանությունները որոշել են Ադրբեջանի պայմաններին ամբողջությամբ համաձայնել»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Աշխարհից մերժված Հայաստանը. Էդգար Ղազարյան. ՈւՂԻՂ
«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ»։
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը վտանգավոր է համարում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այդ հարցում Սփյուռքի ներդրած ջանքերին առնչվող հայտարարությունները:
Փաշինյանն արդեն միանձնյա, ավելի ճիշտ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալիևի թելադրանքով, որոշում է կայացրել թշնամուն զիջել հայաբնակ, հայապատկան և ռազմավարական կարևորագույն հանգույցների վրա գտնվող գյուղեր Արարատի և Տավուշի մարզերից։ Դրան հաջորդելու է մեր միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական անցակետերի տեղադրումը, անցագրային ռեժիմի սահմանումը և այդպիսով՝ Հայաստանի փաստացի մասնատումը թշնամու կողմից։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի հրավերն ընդունելուն և նախագահի երդմնակալությանը մասնակցելուն, նախ հիշեցրեց, որ ՀՀ որևէ ղեկավար՝ նախագահ, վարչապետ, երբևէ չի մասնացել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։
Քարտեզագիրը պնդում է, որ իրավական ուժ պետք է ունենան 1926-32 թվականների քարտեզները. «Առաջին պատճառն այն է, որ դրանք առաջին անգամ արտացոլում են ԽՍՀՄ կազմ մտած Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ երևում է, թե պետությունն ինչ սահմաններով է մուտք գործել ԽՍՀՄ կազմ: Դրանք այն միակ քարտեզներն են, որոնք ես գոնե իմ աչքով տեսել եմ, որ ունեն իրենց վրա հաստատված կնիք լիազոր մարմնի կողմից՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։
Անհանգստացնում է 1 տոննա կոկայինը, բայց դա այլ գերատեսչության քննության տիրույթում է. Խաչատրյան
Կողմ եմ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնողներ անցնեն թմրանյութերի օգտագործման վերաբերյալ փորձաքննություն
Տեղյակ չեմ ինչ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվել. ՔԿ նախագահը՝ Դիլիջանի միջադեպի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի դիտարկմամբ, այս պահին չունենք մեկ գաղափարի շուրջ համախմբված ազգային դաշտ, իսկ այդ գաղափարը հայկական պետականության գոյությունն է:
«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը, անդրադառնալով միջազգային հանրությունից հնչող հերթապահ արձագանքներին ու հայտարարություններին, որոնք հաճախ հակահայ են և քննադատելի են նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, այդուհանդերձ կարծում է, որ մեղքը «մերն է»:
«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում ԲՀԿ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «կադաստրի թղթի» մասին հայտարարություններին և շահարկումներին, նկատեց՝ դա նախ և առաջ՝ վիրավորական է բանական ու գիտակից մարդկանց համար:
Հայաստանում չկան անկլավներ.ՀՀ տարածքի փոփոխություն կարող է կատարվել միայն հանրաքվեով.Վարդան Պողոսյան
Սա Հայաստանն ու Արցախը առևտրի, սակարկման հանելու նախաձեռնություն է. Տիգրան Աբրահամյան
«Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
Միայնակ որդեկորույս կինը կարո՞ղ է Աշոտի նկատմամբ հակաօրինական քայլ կատարել. Արթուր Խաչատրյան
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանից հետո նախագահ չի ունեցել.Շարմազանով
Կառավարությունը խոսում է թափանցիկությունից՝ զեկուցում է 2 հարց, իմաստ ունե՞ն այդ նիստերը. Խաչատրյան
Հայոց պատմության մեջ չի եղել մեկը, ով ստացել է 42 000 ք/կմ տարածք, բայց երազում է 29 800-ը պահել. Էդուարդ Շարմազանով
Մեկ անձից գնումների գումարը որքա՞ն է կազմել. Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսների նախարարին
Տարօրինակ չէ, որ Փաշինյանի այս «շայկան» պաշտպանում է կապիտուլյացիայի օրակարգը. Էդուարդ Շարմազանով
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին որքա՞ն գումար է հատկացվել։