44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Դավիթը, ով «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում, երեկ ամուսնացել է իր համակուրսեցու՝ Ռոզայի հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չէին հանդիպել։ Ըստ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջի՝ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը։
ՀՀ ԱԳՆ-ն որդեգրել է դեսպանատների համար շենքերի վարձակալության փոխարեն դրանք գնելու քաղաքականությունը. Միրզոյան։
«Քաղաքական նշանակումներ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է. ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Ընդհանրապես, չմոռանանք, որ որևէ նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է»,- 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանն անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ քաղաքական նշանակումների մասին հարցին՝ վստահեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։
«Դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարը ծախսվել է արտերկիր գործուղված դիվանագետների աշխատավարձերի, ամսական փոխհատուցման, բնակարանների և ծառայողական շենքերի վարձակալության, պահպանման, դեսպանության մյուս ծախսերի, գրասենյակային գործուղման, գրասենյակային, գործուղման, կապի, տրանսպորտի ապահովագրության, ներկայացուցչական ծախսերի համար»:
Պարոն Երեմյան, էդ մրցույթն էլ դուք չդնեք, խայտառակություն ա, 6 ամիս ա՝ մրցույթ ենք դնում. Քաղաքապետ։
«Իսակով պողոտան խայտառակ վիճակ ա». Քաղաքապետ։
Ի՞նչ ա նշանակում քիմիական դեպք. Հրաչյա Սարգսյան:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե 2021թ. կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը, ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության 2021 թվականի գործունեությունը, նախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ արտաքին քաղաքական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանն ամփոփեց 2021 թ. նախարարության աշխատանքները: Նախարարն իր ելութը պայմանականորեն բաժանեց երկու հատվածների՝ քաղաքական բովանդակային և բյուջետային-ֆինանսական:
Անցնող շաբաթ թափառող շների կծվածության 42 դեպք է արձանագրվել:
Ճի՞շտ եմ հասկանում, որ Ծիծեռնակաբերդի խճուղու գազատարը կմիացվի. Քաղաքապետ:
ԱԺ-ում շարունակվում են Բյուջե-2021 թ. կատարողականի քննարկումները. ՈՒՂԻՂ:
Իմիտացիա՞, թե՞ իրականություն
«Երևանի գինու օրերը» դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն վայրը․ մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռը իր շուրջն է համախմբել նաև գուրմաններին, ովքեր գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների։ Նրանց սպասելիքները արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն է. «փոկաչա» հացից մինչև պանրով կրուասան են առաջարկում գինու հետ։ Այցելուները, երբ իմանում են «Արեգակ»–ի ստեղծման պատմությունը՝ կրկնակի հաճույքով են համտեսում դրանք։
Թեթև գլխապտույտ, հաճելի աղմուկ, տրամադրություն ստեղծող երաժշտություն. Երևանում գինու օրերն են: Ամենամյա փառատոնը կենտրոնական երեք փողոցներ է բերել հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հայկական գինեգործությունն ու տեղական էնդեմիկ սորտերը տպավորում են աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերին։
«Վախվխելով ապրում ենք, Արցախից մի բուռ է մնացել, թողնեն այդ մի բռան մեջ ապրենք։ Մենք գնալու տեղ չունենք, մեր տեղն այստեղ է»։
Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին մերժում է սրանց վարքագիծը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում:
Ովքե՞ր են ուզում հանձնել Արցախը. քննարկում. ՈՒՂԻՂ:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունը, Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարելով, փորձում է վախեցնել ժողովրդին և ճնշել օր օրի մեծացող շարժումը:
Տղերք, ամո՛թ ա, մի՛ արեք․Արթուր Վանեցյան:
Այսօրվա մեր քայլերթը մի բան ապացուցեց․Արման Վարդևանյան:
Լսի, Սաքո, խոստանում եմ, քո պագոնները հաստատ պոկվելու ա․Իշխան Սաղաթելյան:
Հայ ժողովրդի հավաքական տգիտությունն ինձ սարսափեցնում է. դա սարսափեցնում է ոչ միայն ինձ, այլ նաև ինձ շրջապատող նորմալ ադեկվատ հայերին, ուստի պատահական չէ, որ նրանց աչքերում հաճախ տեսնում եմ խելագարության նշույլներ ու սկսում հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս խենթացավ Կոմիտասը. խենթացավ ոչ այնքան թուրք բարբարոսների ցեղասպան գործողություններից, որքան մեր հավաքական տգիտությունից և անտարբերությունից։
Մեր պայքարը չենք սկսել մ:արդկանց տներ դագաղներ տանելով․այս լույսեր մեջ խորհուրդ կա․ Իշխան Սաղաթելյան:
Դիմադրության շարժման շարքերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք որևէ քաղաքական կուսակցության հետևորդ չեն, նրանք ուղղակի Փաշինյանի ընտրած ճանապարհը չեն ընդունում, այդ պատճառով էլ սա լայնածավալ շարժում է։ Այն մի քանի խնդիր ունի, նախևառաջ՝ մոբիլիզացնել մարդկանց, օգտագործել այն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց նրան կրկնելը սխալ է, քանի որ շարժումն այդպիսով դառնում է կանխատեսելի և նմանվում շախմատում մրցակցիդ քայլերը կրկնելուն։ Եթե սոցիալական կամ հանրային հակամարտությունների ժամանակ կողմերը չեն բանակցում, մնում են այլընտրանքները։
Փաշինյանի հոգին կրկին փառավորվեց
Էս երկրում կա մեկ խուլիգան, որը գտնվում է կառավարության շենքում․ Իշխան Սաղաթելյան:
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, որը հազարավոր քաղաքացիների հետ երեկ ներկա էր ընդդիմության երթին, այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ պատմեց, թե ինչպես են ոստիկանության սևբերետավորները բռնի ուժ կիրառել կառավարական ամառանոցի մոտ իր նկատմամբ, այն դեպքում, երբ ինքը որևէ գործողություն անելիս չի եղել, և իր հագին եղել է նահատակված որդու նկարով շապիկը։
Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների երեկվա գործողությունները որակեց «սրիկայություն»։