ՔՊ-ն 67 կողմ ձայնով վավերացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները գծելու վերաբերյալ կանոնակարգը

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը։ Եվ օրինագիծն ընդունվեց բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը չէին մասնակցում այսօրվա քվեարկությանը, նրանք նախօրոք թողել էին իրենց «կողմ» ձայներով ծրարները։

Տեսանյութեր

Լրահոս