«Ինչքան ուզում են և որ հարթակից ուզում են, թող ասեն, նույնիսկ, եթե Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի, որ ինքը կոմպրոմատային պայքարում չկա, ակնհայտ է, որ կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն աշխատում են պաշտոնյաների վրա, որովհետև այն թղթերը, որոնք հայտնվում են տարբեր մարդկանց ձեռքում, և այլն, ցույց են տալիս, որ այդ կառույցներն աշխատում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ առանձին պաշտոնյաների համար։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք երեկվա գործողություններն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի քննությունն էին Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ասեմ, որ այդ քննությունը նրանք հանձնեցին անբավարար, որովհետև այն ունենալու է շատ ծանր հետևանքներ պետության և իշխանության համար»։
Այսօր Երևանի պետական համալսարանում գիտխորհրդի առցանց նիստ էր անցկացվում, ընտրում էին հոգաբարձուների խորհրդի անդամներին։ «Քվեարկությունն ավարտվել է, այս պահին հաշվում են քվեաթերթիկները: 15:30 կլինի նիստը, որը կհաստատի արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստին, որն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:
Հայանիստը և վեց համայնքներ մնացել են առանց տրանսպորտի՝ բնակիչները Կառավարության մոտ են․ ՈՒՂԻՂ
ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լուսանկարը՝ կից գրառմամբ.
Ազգային ժողովի «Բագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմում է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Հրայր Թամրազյանին՝ կոչ անելով սանձել «Ազատություն« ռադիոկայանի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանին։
Ոստիկանական պատը օղակի մեջ է առել պատգամավորներին
Բերման է ենթարկվել Դավիթ Խաժակյանը
Գագիկ Ծառուկյանն ավելի քան 8 ժամ հարցաքննության է ԱԱԾ-ում. ՈւՂԻՂ
«Գիշերը մնալու ենք այստեղ. չենք լքելու մեր դիրքերը». Նաիրա Զոհրաբյան:
«Այս իշխանությունը չի հանդուրժում քաղաքական այլակարծությունը և ընդդիմախոսների բերանը փորձում է փակել քաղաքական և իրավական կեղծ ու շինծու գործերով»:
Ոստիկանները Նաիրա Զոհրաբյանին քարշ տալով հեռացրեցին. ուժով հեռացնում են մյուս պատգամավորներին:
«Սա իշխանության բացթողումներին տրված կոշտ գնահատականների արդյունքն է». Վահե Էնֆիաջյան:
Բախումներ ԱԱԾ մոտ. ոստիկանությունն ուժ է կիրառում. ՈՒՂԻՂ
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ` հարցաքննության. ՈւՂԻՂ:
Ոստիկանական մեծ խմբեր են գալիս դեպի առանձնատուն. ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյան
Գագիկ Ծառուկյանը հիմա հայտարարություն կանի. Իվետա Տոնոյան
ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ. ՈՒՂԻՂ
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատան. ՈՒՂԻՂ
Հարցին՝ այսօրվանից ամբողջ հանրապետությունում հակահամաճարակային կանոնները պահելու իրազեկում արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, ըստ Ձեզ՝ դա ավելի՞ արդյունավետ կլինի, նա պատասխանեց. «Դա ավելի նյարդայնացնող կլինի: Ես այդ ձայնից վաղուց եմ նյարդայնացել. մանավանդ քաղաքական գործչի պարագայում ձայնը պետք է լինի անհամեմատ ավելի հավասարակշիռ, հանգիստ և վստահություն ներշնչող»:
Արտակարգ դրության ընթացքում մի շարք ոլորտների աշխատակիցներ, փաստորեն դարձել են գործազուրկ և արդյունքում բախվել ֆինանսական խնդիրների: 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ նրանց մի մասը չի օգտվել նաև պետական աջակցության ծրագրերից: Աշխատե՞լ են արտակարգ դրության ընթացքում, թե՞ ոչ, բախվե՞լ են ֆինանսական խնդիրների, ինչպե՞ս են վերաբերվում դիմակներ կրելու պարտադրանքին. այս և հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք մեր համաքաղաքացիների հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Գագիկ Մինասյանն է։
«Բնական է, որ շատերը հիասթափված են, որ Նիկոլ Փաշինյանի եռանդուն պաշտպաններից շատերը նրանք քննադատում են, բնական է, որ մարդիկ իրենց խաբված են զգում, որովհետև այն, ինչի համար նրանք արել են այս հեղափոխությունը, չի արդարացրել իրեն: Իմ կարծիքով՝ հեռացումը լինելու է լրիվ այլ տրամաբանության մեջ՝ ուղղակի Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, հասկանալով, որ ինքը տապալել է երկրի կառավարումը, հասցրել մի վիճակի, որից երկիրը չի կարող հանել, և շատ լավ հասկանալով, որ դրանում մեղադրելու են իրեն: Եվ քանի որ ինքը պոպուլիստ է, իր համար ավելի շատ նշանակություն ունի մարդկանց կարծիքը՝ իր կառավարման մասին, քան իր իրական կառավարման արդյունքները, նա դա կանի այն ժամանակ, երբ զգա, որ իր լայվերի տակ ավելի շատ բացասական մեկնաբանություններ կան, քան դրական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հայաստանում ամենաանհաջողակ կառավարման մակարդակն է, որևէ մեկի վրա թող պատասխանատվությունը չգցեն։ Սորտավորում են մարդկանց, հիվանդանոց մարդը չի հասնում և մահանում է, և սա, թող ինձ ներեն, կարելի է բնութագրել սպանություններ. խոսքը գնում է այն երկու դեպքի մասին»,- ասաց Իշխանյանը։
«Դուք նշեցիք, որ ոստիկանը պետք է լինի դուխով, բնականաբար, ավելացնելով՝ նաև օրենքով: Ես չգիտեմ՝ դուխովի չափանիշը որն է, բայց կարծում եմ՝ ոստիկանի դուխը պետք է լինի բացառապես օրենքը: Ի՞նչ էր արել այդ կինը, նա դիմակով էր, բացեցի պարետի որոշումը, փորձեցի գտնել դիմակը կրելու ցուցումները, եթե կա նման ցուցում, ապա մարդկանց գերակշիռ մասը, այդ թվում՝ ես, չգիտեի: Սա էլ որերորդ դեպքն է, ես չգիտեմ՝ ոստիկաններն ինչով են ոգևորվում, ինչն է նրանց այդպես անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազորությունները: Պարոն վարչապետ, Դուք կարևոր երկու արձանագրում եք արել, մի քանի օր առաջ ասացիք, որ քայլում ենք դժոխքի միջով, իսկ այսօր ասացիք, որ իրավիճակն իսկապես ճգնաժամային է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Հունիսի 12-ին Մաթանյանների ընտանիքը Կառավարության առջև էր: Մայրը օրեր առաջ էր մահացել: Հունիսի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով կնոջը տարել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հունիսի 6-ին կինը մահացել էր: Ընտանիքի անդամները վստահ են՝ պատճառն անուշադրությունն է եղել, կորոնավիրուսի վարկածին էլ չեն հավատում:
ԱԺ հրավիրած հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե մտածում է՝ ինչպես օգտագործել իր ելույթի եզրափակիչ 10 րոպեն, որպեսզի այն իսկապես լինի օգտակար: