«Եթե այդ «միջանցքը» զոռով տանեն, իմացեք, որ ՀՀ-ն վերջացել է, Հայաստան պետություն գոյություն չի ունենա». քաղաքացի

ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ խոսում են «խաղաղության» մասին՝ հայտարարելով, որ դա մեր երկրում հնարավոր է հաստատել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի կնքմամբ»:

Իսկ նախօրեին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, խոսելով պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունների մասին՝ հետընթաց արձանագրեց՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմի հետ նախկինում մի շարք հարցերի շուրջ բանավոր համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք այժմ չեն ներառվում պայմանագրում:

Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ չեն պատրաստվում իրենց ԶՈւ-ն հեռացնել ՀՀ սուվերեն տարածքից, իսկ «խաղաղության պայմանագիրը», նրա խոսքով, հնարավոր է կնքել անգամ առանց սահմանազատման և սահմանագծման:

Երևանի փողոցներում 168.am-ի իրականացրած հարցման մասնակիցներից մեկը համոզմունք հայտնեց, որ անկախ ստորագրված որևէ փաստաթղթից՝ ադրբեջանական կողմը փորձելու է ամեն գնով հասնել իր առավելապաշտական նկրտումների իրականացմանը:

Կարդացեք նաև

«Իրենց նպատակը մեկն է՝ իրենցով անել մեր այն տարածքը, որ հիմա զավթել ու կանգնել են: Իրենց գործելաոճից ամեն ինչ էլ պարզ երևում է՝ «Արևմտյան Ադրբեջան»… և այլն։ Բայց պարզապես զիջելով՝ խաղաղության չես հասնի: Ինչքան զիջեցինք, այնքան տանելու են: Իսկ եթե հանկարծ այդ «միջանցքը» զոռով տանեն, իմացեք, որ Հայաստանը վերջացել է, էլ Հայաստան պետություն գոյություն չի ունենա:

Մեր ղեկավարը պետք է լինի խիստ ռազմականացված, գրագետ և քաղաքականապես հզոր, ոչ թե գնա ու Ալիևի դիմաց խոնարհվի»,- ասաց մեր զրուցակից քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս