«Հիշում եք՝ երեխաներով ավտոբուսը, որ Սյունիքի ճանապարհին կանգնեցրել էին, և մի կադր կար, որտեղ ադրբեջանցիները դանակով քերում էին սպիտակ քառակուսիները, որովհետև ադրբեջանցիները խնդիր ունեն դրոշի հենց այդ հատվածի հետ, որը խորհրդանշում է Արցախը: Մի խմբավորում կա՝ Բևեռ կոչվող, որը վերջերս հանրահավաք էր անում, նրանք սկսեցին դրոշի այդ հատվածը ներկել: Այսինքն՝ խնդիր ունեն՝ առաջին՝ մոռացության մատնել Ցեղասպանությունը և հիմա օրախնդիր դարձած՝ Արցախը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Ինչպես արգելեցին ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ. Գեղամ Մանուկյանն է պատմում
Ապրիլի 12-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել. ընդդիմադիրներն այսօր նիստը սկսելուց անմիջապես հետո բոյկոտեցին քառօրյայի աշխատանքները ևմեկնեցին Արցախ՝ Արցախի անվտանգությունը համարելով քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։
Ի դեպ, Գավառում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փորձել է խոչընդոտել ՀՀԿ-ական և Դաշնակցական երիտասարդների նախաձեռնությանը, սակայն քաղաքացիներն ու նախաձեռնության հեղինակները դիմադրել են, ու դրոշը բարձրացվել է:
Հայաստանում Արցախի Հանրապետության պետական դրոշի հաղթարշավը շարունակվում է: Ի թիվս բազմաթիվ բնակավայրերի՝ այսօր Արարատ քաղաքում ևս ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները բարձրացրեցին Արցախի դրոշը: Գործընթացը շարունակական է, և Հայաստանի դեռ շատ քաղաքներում ու գյուղերում է վեր խոյանալու Արցախի Հանրապետության դրոշը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քիչ առաջ Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ բարձրացվեց Արցախի դրոշը:
2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակի կապակցությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվեց ամենամեծ դրոշը (դրոշի չափսերը` 6մ × 12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ):
Հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաները Կառավարությունն օրենքով կարգելի:
Խաղադրույք անողներին նախ նույնականացնելու ենք, հետո կայացնենք որոշումներ. Պապոյան:
6 ամիս հետո խաղադրույքներ հնարավոր կլինի կատարել միայն բանկային քարտից. փոփոխություն՝ օրենքում. Գևորգ Պապոյան։
Կառավարությունը 116 միլիոն եվրո վարկ է վերցնում՝ ավելացնելով արտաքին պարտքը:
Սեյրան Օհանյանն իր տունը թող ծուռ կառուցեր, կամ էլ նրա կինն իր կլատչները ծուռ բռնի. Վահագն Ալեքսանյան։
Ներդրողների մոտ երկրի նկատմամբ վստահության մեծ դեֆիցիտ կա
ԱՊՀ երկրներում կստեղծվի ռազմական միասնական կապի համակարգ. համաձայնագրին չի միացել Ադրբեջանը:
Զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն զինծառայությունից՝ սեփական դիմումի համաձայն. Հայկ Սարգսյան։
ՀՀ իշխանությունների ջանքերը՝ խաղաղության օրակարգ ամրապնդելուն ուղղված, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է, հղում եմ անում նաև պարոն Սիմոնյանին, ադրբեջանական համապատասխան ծառայությունների ուժերի հետ համագործակցությունն ապահովելու նպատակով:
Ընդդիմադիր պատգամավորների Արցախ մեկնելը պատերազմ հրահրելու ջանք է. Գուրգեն Արսենյան:
Ալեն Սիմոնյանն Արցախ մեկնած պատգամավորների բացակաները ոչ հարգելի կհամարի:
Արցախի դրոշը էստեղ ու ՀՀ-ի տարբեր մասերում տեղադրելը չեմ հասկանում. Կոնջորյան:
Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին տեղադրելը Ռուստամ Բաքոյանի համար լավ բան չի։
Վագահն Ալեքսանյանը հեռացրեց ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը։
Ընդդիմադիրները մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի քաղաքացիներին. Վաղարշակ Հակոբյան։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մեկնում է Արցախ. չենք մասնակցելու ԱԺ քառօրյային. Հայկ Մամիջանյան։
Սեյրան Օհանյանն Արցախի դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնի վրա։
Ընդդիմադիր պատգամավորներով մեկնում են Արցախ. չենք մասնակցելու ԱԺ-ի այս շաբաթվա նիստերին:
ՔՊ-ն դեմ քվեարկեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ ընդդիմության նախագծին:
«Այսպիսի գրպանահատություն դեռ հայ ժողովուրդը չէր տեսել: Մինչև սուբսիդավորման սկսելը նույն պարարտանյութը շուկայում արժեր 16-18 հազար դրամ, այսօր սուբսիդավորված վրացական պարարտանյութը գյուղացուն առաջարկում են 22-24 հազար դրամով: Որ օրը չարաբաստիկ կազմակերպություններն Էկոնոմիկայի նախարարությունով հաստատվեցին՝ 5-7 հազար դրամով պարարտանյութի գինը բարձրացավ: Այսինքն՝ սուբսիդավորման մասը, որ 9000 էր, դրա 7000-ը էլի գյուղացուց թալանվում է: Պարոն Նիկոլ Փաշինյան, ինչի՞ մասին ես մտածում, այսպիսի գրպանահատություն հայ ժողովուրդը դեռ չէր տեսել»։
Արցախի անկախության ճանաչումն այս փուլում դարձյալ հրամայական է, որովհետև մեզ այլևս այլընտրանք չի մնացել, որովհետև, եթե հիմա այդ հարցը չենք բարձրաձայնում և տալիս լուծում, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանության կողմից չի կատարվում այն վերջին քայլը, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական։ Դա նշանակում է նաև, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի իր դերից, որը ստանձնել է այս 30 տարիների ընթացքում։
Նախկին կոչվող ցանկացած բան մերժող ու դրանով էլ իշխանության եկած քաղաքական ուժը հենց սկզբից ցույց տվեց, որ Արցախը գլխացավանք է, որից պետք է ազատվել: Ասաց ու արեց: Արցախի մասին հակասական, տարօրինակ, հակահայ հայտարարությունների պակաս 2018-ից ի վեր չի եղել: