Վարչապետի թեկնածուի անուն, այո’, կարող է այսօր քննարկվել. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, այնուհետև այն շարունակվում է դռնփակ:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը նշել է, որ կուսակցություններին ներկայացնելու է իրավիճակը, որպեսզի գաղափարաբանական կամ հանրային փոքր կամ լայն ներկայության իմաստով մասնակից լինեն գործընթացին, և շեշտել, որ որևէ մեկի առաջ դուռը փակ չէ:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ վարչապետի թեկնածուի հարց քննարկվի, Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է. «Հնարավոր է: Ամեն ինչ էլ հնարավոր է»:

Իր՝ վարչապետի թեկնածու լինելու և դրա հետ կապված իրավական հարցերի վրա Բագրատ Սրբազանը չի ցանկանում ծանրանալ:

Կարդացեք նաև

«Սահմանադրագետների խումբ կա, իրենք աշխատում են»,- շեշտել է նա:

Արդյո՞ք ՀՀ նախկին նախագահների հետ պլանավորվում է հանդիպում, Սրբազանը նշել է՝ երբ հստակություն լինի, իրենք ճանապարհ անցած մարդիկ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս