Համահայկական համերաշխություն եմ պատկերացնում, որը, գուցե, լինի ուտոպիա. ռեժիսոր Արամ Շահբազյան

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում այսօր հանդիպել է նաև մշակույթի գործիչների հետ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ռեժիսոր Արամ Շահբազյանը: Նա 168.am-ի հետ զրույցում խոսելով հանդիպումից սպասելիքների մասին, ասաց՝ բավականին շատ հարցեր ունի, որոնց պատասխանները կցանկանար լսել։ Ապա որոշ մանրամասներ փոխանցեց իրեն հուզող հարցերի վերաբերյալ.

«Սկսած նրանից, թե սա ինչ շարժում է, հետագա ինչ քայլեր ունի, հարցերս չափազանց շատ են, և հանդիպումը պայմանավորված է հենց դրանով, որ ես կարողանամ ինձ համար բացահայտել շարժման բուն էությունն ու նպատակը»։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ռեժիսորը նկատեց, որ գործընթացը, բնականաբար, Կիրանցով չի ավարտվելու, շարունակվելու է.

Կարդացեք նաև

«Ինձ համար շատ տարօրինակ է, որ այդ ամենը սկսվեց Կիրանցից, ինչո՞ւ, օրինակ, չսկսվեց Ջերմուկից, այս նույն հարցերը ես ինքս էլ ունեմ։

Կարծում եմ՝ այս շարժումն իր էությամբ չի ընթանում միայն նրանով, որ կասեցնենք սահմանազատման գործընթացը։ Այլ շարժումն առաջարկում է շատ ուրիշ քայլեր, որի հետ կապված ես հարցեր ունեմ այս պահին։ Ուզում եմ պատկերացում ունենալ՝ ինչ համերաշխության մասին է խոսքը։ Ես պատկերացնում եմ համահայկական համերաշխություն, բայց ես ռոմանտիկ եմ այս առումով, հասկանում եմ, որ իմ մտածողությունը հնարավոր է ուտոպիա լինի և իրական դաշտում չիրականանա»,- եզրափակեց Արամ Շահբազյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս