Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, այնուհետև շարունակվել է դռնփակ:

Բաց մասում Բագրատ Սրբազանը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր սահմանագծին, չի սահմանափակվելու միայն այդ փոքր տարածքով՝ շարունակություն է լինելու, որը փոխելու է մեր գոյության իրավունքի առկայությունը մեր երկրում: Այսինքն, այս շարժումը եկել ու հասել է մի հանգրվանի, որտեղ այլևս հետևանքները չեն առաջնային, թեպետ դրա մասին էլ են մտածում:

«Մեր խնդիրների պատճառը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում: Այդտեղ է պատճառը: Այդ պատճառը պիտի լուծվի: Եվ մենք հստակ դրել ենք նշաձողը՝ այդ պատճառը պետք է լուծվի, և մեր կյանքի աղետի լուծումներ առաջարկելու խոչընդոտը պետք է հեռացվի: Կամ հեռանա, կամ հեռացվի»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031