««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանի ամեն ինչ. Մամիջանյան

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, ապա՝ շարունակվել դռնփակ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը նշել է, որ բոլորը համաձայն են՝ չարիքը պետք է կասեցվի, և դրա լավագույն դերակատարը հավատքն է և Հայ Առաքելական եկեղեցին:

««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս սրբազան շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»-ը կանի ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչը անում է, և վերջացրած ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչը կանի»,- ասել է նա:

Հարցին, որ ԼՀԿ-ից ասում են, որ շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքել է.
«Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը, Փաշինյանի նախկիննե՞րը, թե Փաշինյանի նախկին «կինն» են եղել, թե նախկին «սիրուհին» են եղել, խոսելու իրավունք ունե՞ն: Չգիտեմ՝ խոսելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ, բայց իմ մեկնաբանությանն արժանի չեն»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս