«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։
«Գործ ունենք քաղաքական խուժանի հետ, ով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, զավթել է իշխանությունը և իր որևէ հայտարարություն մինչև իշխանության զավթումը և իր գործերի հերթականությունը որևէ կերպ իրար չեն համապատասխանում»,- ասաց համալսարանական պաշտոնյան:
Այսօր խորհրդրանում լրագրողները Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դատախազների միջև ծեծկռտուք տեղի ունեցել:
Մամուլն արդեն մի քանի անգամ գրել է, որ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:
«Հիմա ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Հանրային հեռուստատեսությանը: Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը: Մենք հատուկ մոնիտորինգ ենք արել: Իմ հայտարարություններից Սյունիքի հետ կապված համարյա ոչ մի բան չեն լուսաբանում: Ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ: Ես խիստ զգուշացնում եմ հե՛նց այս պահին այս ամբիոնից Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, և ոչ թե՝ ՄԻՊ տեղեկություններն աղավաղող: Նրանք պիտի իրականը տրամադրեն մարդկանց: Առավել ևս մարդիկ դիտում են, չէ՞, սահմաններում Հանրային հեռուստատեսությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ վերջինս հիպնոսելու հատկություն ունի և կարողանում է մարդկանց հիպնոսել՝ ընդգծելով, որ Հայաստանում «բոլոր աղետների կնքահայրն ու գործողը» եղել է Առաջին նախագահը:
«Ժամանակին Գերագույն խորհրդում, երբ կարևոր հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, այնուհետև հարցը դնում էին քվեարկության: Մոտավորապես մի 7-8 ամիս հետո հասկացա, որ նա հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»,- նշեց Հովիկ Աղազարյանը:
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանի հետ հեռացավ Կառավարության շենքից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իր համար այնքանով էր անակնկալ, որ վերջինս իրեն երբեք չի զարմացրել, քանի որ նրան վաղուց է ճանաչում:
Լավրովը ժամանում է ՀՀ կառավարություն:
Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
ՄԻՊ-ը հաճախ թիրախավորվում է ադրբեջանցիների կողմից. Վլադիմիր Վարդանյան։
«Գործարարների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տա, բայց նոր անուններ լինելու են»:
Այսօր հանրային ակտիվություն ունեցող կանայք թիրախավորվում են ամենաբարձր մակարդակով. Թագուհի Թովմասյան:
Պարոն Թաթոյան, շնորհակալ եմ համերաշխության կոչի համար. Սրբուհի Գրիգորյան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անդրադարձավ այն լուրերին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու են նաև գործարարներ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդպես է որոշել:
Արման Թաթոյանի պատասխանը՝ Արման Բաբաջանյանի՝ քաղաքացուն ինֆորմացիոն հոսքերից պաշտպանելու հարցին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կրկին հրապարակավ հայտարարեց այն, ինչ հայտարարել էր մարտի 25-ին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկելով ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Պետությունը պետք է թույլ չտա, որ տեղեկատվական վակուում առաջանա. ՀՀ ՄԻՊ:
Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը՝ Երևանում. ՈՒՂԻՂ:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։
«Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:
«Լրիվ թանկացել ա, տենց բան չկա, որ թանկացած չլինի՝ սկսած կաթնամթերքից, որ խանութը, սուպերմարկետը, կրպակը մտնես՝ նույնն է, էդ խեղճ կրպակներն արդեն երևի վերանան, որովհետև շատ թանկ է, ամեն ինչն է թանկ: Կար ժամանակ՝ 1000 դրամով ապրում էինք, բայց հիմա բացառվում է, 2-3000 դրամ գոնե պետք է լինի, երկու հոգի ենք՝ ես ու կինս, մի կերպ յոլա ենք գնում: Կոմունալները գցում ենք երեխեքի վրա, չենք կարող, էլի, 30-35 հազար դրամ թոշակ ենք ստանում: Պարոն Նիկոլն ասեց՝ 50.000 դրամից ցածր պիտի թոշակ չստանանք, «նաղդի» չենք ստանում հլը»,- ասաց մի տղամարդ:
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
«Քաղաքական ուժ ստեղծելու որոշումը և իմ, և իմ թիմակիցների համար մեր կյանքի, թերևս, ամենադժվարին որոշումներից էր, որովհետև մենք այս քայլին դիմել ենք ոչ թե Հայաստանի հարյուրից ավելի կուսակցությունների շարքը ևս մեկով համալրելու համար, այլ պետության և հասարակության առջև ունեցած պարտավորություններից ելնելով»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Մեր պայքարը հանուն ազգային գաղափարախոսության ու անվտանգության է. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան
Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում երկրի համար օրհասական վիճակում. Վահե Հակոբյան