Հանրահավաքի մասնակցիները ծափողջույններով են ճանապարհում Ռոբերտ Քոչարյանին
«Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք բացում Շուշին հանձնած իշխանությանը՝ իշխանության մնալու առումով, իրենց մնացել է 42 օր: Վաղը մնալու է 41 օր, մյուս օրը՝ 40 օր, և այդպես շարունակ: Ուրեմն՝ ամեն օր ձեր էջերում գրեք այդ օրերի հետհաշվարկը, և սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը: Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նրանց մնաց 42 օր. հետհաշվարկը սկսված է». Ռոբերտ Քոչարյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն Ազատության հրապարակում հայտարարեց՝ չի կարողանում շնորհավորել Եռատոնը, որովհետև այն գողացել են:
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը ևս մասնակցում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
«Քոչարյա’ն, հերոս» վանկարումներ և ծափահարություններ՝ Ազատության հրապարակում
«Ամենաանհուսալի պեսիմիստն անգամ չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել». Ռոբերտ Քոչարյան
«Մենք հակառակորդի հետ չենք կռվում, մենք մեր ժողովրդին պետք է համոզենք՝ ինչի ենք ընդունակ, ինչ ենք անելու, ինչ կարելի է սպասել մեզանից, և ունեմ համոզմունք, որ ստացվելու է մեզ մոտ»,- «Հայրենիք» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Երկրորդ նախագահի համար դիսկոմֆորտ չէ՞ Փաշինյանի նման հակառակորդ ունենալը:
«Կա ընտրություն և կա նպատակ այդ ընտրությանը կրելու». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի երթը. ՈՒՂԻՂ
Ստորագրվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հուշագիրը
«Հայաստան» դաշինքը հանձնառու է Հայաստանն ազատել թշնամու շահերը սպասարկող խմբակից. որոնք են դաշինքի առաջնահերթությունները
«Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում․ Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ առաջին հերթին՝ Արցախի, բայց հավասարապես՝ նաև Հայաստանի համար։ Այս աղետը բերած իշխանությունը պատերազմի հասցրած վնասներին համարժեք սպառնալիք է այսօր։ Ավելին՝ այս իշանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում, այսինքն՝ մենք ապրում ենք ոչ միայն արդեն տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին»,- Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան»-ի քաղաքական համագործակցության մեկնարկի միջոցառման ժամանակ նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է, Շուշիի ազատագրման օրը, սակայն, այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից: Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ: Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել: Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է»,- այսօր «Հայաստան» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից առաջ՝ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Ինչո՞ւ ես և ինչո՞ւ պետք է մահ բերող այս իշխանությունը հեռանա». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը «Երևան» հյուրանոցում՝ ՈՒՂԻՂ
Ազատության հրապարակը՝ այս պահին. ՈւՂԻՂ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հուշագիր է ստորագրում․ ՈՒՂԻՂ
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ եթե ոռոգման համակարգը մասնավորեցվի, ոռոգման ջրի գինը մի քանի անգամ կբարձրանա. «Գյուղացիներ, զգուշացնում եմ՝ այդ «ռեֆորմից» հետո ջրի գինը 3 անգամ կբարձրանա, արդյունքում՝ դուք ձեր հողերը չեք մշակի, հողերի արժեքը կընկնի, թուրքերը կգան՝ այդ հողերը կառնեն: Այս իշխանության նպատակը մոտենում է դրան: Մինչև ընտրությունները վախեցան դա անել, որովհետև դա լուրջ վտանգ է, ընտրություններից հետո քայլականները կգնան այդ քայլին, եթե ընտրվեն: Այնպես որ, սիրելի գյուղացիներ, նախօրոք ձեզ ասում եմ, ինքներդ որոշեք՝ այդ քայլականներին գյուղ թողնե՞լ, թե՞ ոչ»:
Անգամ այսօր հնարավոր է առանց որևէ գնդակի վերադարձնել Հադրութը և Շուշին. Տիգրան Թորոսյան
«Վերջերս՝ մարտ ամսվա սկզբին, ես մի աշխատանք հրապարակեցի, 50 էջանոց, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որտեղ ակնհայտորեն երևում է, որ, դժբախտաբար, ամբողջ այս 3 տարվա ընթացքում արտաքին հարաբերություններում ամեն ինչ կառուցված է ստի, կեղծիքի, տգիտության և աճպարարության վրա: Դա միջազգային հետազոտություն է՝ հիմնավորումներով ու փաստերով: Եթե իշխանությունից որևէ մեկն ունի ասելիք, թող գա, ես պատրաստ եմ ցանկացած տաղավարում բանավիճել, ու այդ մարդը 3 րոպեում դուրս կգա տաղավարից»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախյան բանակցային պրոցեսից քաջատեղյակ Տիգրան Թորոսյանը:
Այս իշխանությունը պետք է հեռանա. այն լուրջ վտանգ է Հայաստանի համար. Տիգրան Թորոսյան
Սարդարապատի հետ այս պատերազմը որևէ կապ չունի. այնտեղ պաշտպանվեց մեր պետականությունը. Տիգրան Թորոսյան
Տիգրան Թորոսյանը ներկայացնում է Արցախի բանակցային պրոցեսի՝ Փաշինյանին հանձնված ժառանգությունը
Ադրբեջանը 3 անգամ փորձել է զենքով լուծել Արցախի հարցը 92-94 թվականների պատերազմի ժամանակ, և բոլորին է հայտնի, թե ինչ եղավ՝ պարտվեց: 2016-ի կարճատև պատերազմում հաջողության չհասավ: Միայն վերջին պատերազմում հասավ հաջողության: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, փաստորեն, ստացվում է, որ նախկինների գողանալու ժամանակ հաղթում էին, իսկ երբ, ինչպես ինքն է ասում՝ չէին գողանում, պարտվեցի՞ն:
«Կցանկանայի նաև, որ Առաջին նախագահը մտներ ընտրապայքարի մեջ, սրտանց կուզենայի, որ նրա շուրջ էլ դաշինք ձևավորվեր։ Դա ևս մեկ այլընտրանք կլիներ Նիկոլ Փաշինյանից հիասթափված քաղաքացիների համար՝ ճիշտ ընտրություն կատարելու համար»,- ասաց Գալստյանը։
«Այս ընդունվող նախագծով որևէ կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա: Սա խնդրահարույց է և, բնականաբար, խնդրահարույց է այն 24-ժամյա ռեժիմով ընդունելը: Հետևաբար՝ այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների փոփոխությանը, որը խորհրդարանը պետք է ընդունի 24-ժամյա ռեժիմով:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ում կողմից ժամանակին պարգևատրվել էր և ով նախկին իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ դատախազության ամենօրյա աշխատանքի գլխավոր մասն է կազմում հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Արթուր Դավթյանի կոչը՝ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին