Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը իսպանական EL MUNDO թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակման նախապատրաստության նշաններ, սակայն Եվրոպային կոչ է արել պատրաստ լինել շարունակվող հիբրիդային հարձակումներին, ներառյալ կիբեռրհարձակումները, դիվերսիաները և տեղեկատվական արշավները։
Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Pacific Council կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Շատ-շատ ուրախ եմ, որ Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ 2010 թ. Մայր Աթոռի Թանգարաններում սկսված վերականգնման եւ կոնսերվացման գործընթացը հասավ այս հանգրվանին. Սուրբ Էջմիածնի Թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը, որի վերականգնողները, համագործակցությամբ Հայաստանյան թանգարանների մասնագետների եւ արտերկրից հրավիրյալ վերականգնողերի հետ, աշխատանք եւ ջանք պետք է ներդնեն վերականգնելու եւ հարություն պարգեւելու մերազնյա հոգեւոր մշակույթի բացառիկ գանձերին, որոնք ունեն դարերի պատմություն եւ մասնավոր հոգածությամբ պահվում են Մայր Աթոռում։
Չինաստանի հարավ-արևմտյան Գույան քաղաքում երեք տարեկան տղան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո։
Վրաստանի ներքաղաքական դաշտում նկատվում է լարվածության աճ` պայմանավորված երկրում ադրբեջանական և թուրքական տնտեսական ու ժողովրդագրական ազդեցության ընդլայնմամբ: Տեղի փորձագետները արձանագրում են վրացական հանրությունը մտահոգությունն առ այն, որ ազդեցության ընդլայնումն արդեն վերաճել է Վրաստանի ինքնիշխանությանը ուղղակիորեն սպառնացող տարածքային ու մշակութային ոտնձգությունների:
«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելու։ Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հայտարարությունից։
Մոտակա ադրբեջանական դիրքը գտնվում ա մոտ 12,5 կմ հեռավորության վրա (Ծիծեռնակատար / Իշխանասար արանքում): Իշխանասարի օկուպացված հատվածը մոտ 15 կմ ա, Նախիջևանը՝ 16+։
Լատվիան կարող է միջուկային զենք տեղադրել իր տարածքում։ Սեպտեմբերի 30-ին լրագրողներին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էդգարս Ռինկյավիչսը, որի խոսքերը ներկայացնում է լատվիական մամուլը։
Ամերիկյան իշխանություններն արգելել են ֆինանսական գործառնությունները կուբայական այն կազմակերպությունների հետ, որոնք կապված են ուժային կառույցների և Grupo de Administración Empresarial S.A. կոնգլոմերատի հետ։
Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները դաշնակիցների հետ միասին մինչև այժմ վերապատրաստել է գրեթե 100 000 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ եվրոպական նախաձեռնությունների շրջանակներում։
««Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի
Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել առաջավոր մշակութային փորձով, այդ թվում՝ «Պուշկինյան քարտի» ծրագրով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Մշակույթների միավորման XII միջազգային համաժողովում։
ԱՄՆ նախագահի գործունեությունը պարբերաբար լուսաբանող հեռուստաալիքները Թրամփին բոյկոտ են հայտարարել՝ Սպիտակ տանը աշխատելուց իրենց գործընկերներին հեռացնելուց հետո, հաղորդում է BBC-ն։
Անուշ Էլբակյանը նշանակվել է «The Boston Globe»-ի տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն՝ չնայած այն կոչերի ուժեղացմանը, ըստ որոնց 210 միլիարդ եվրոն ուղղվի ֆինանսական միջոցների պակաս զգացող Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է Euronews-ը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը 25 բազիսային կետով բարձրացրել է իր երեք հիմնական տոկոսադրույքները։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Նիստից հետո կարգավորող մարմնի տարածած հայտարարության համաձայն՝ ավանդային գործիքի տոկոսադրույքը բարձրացվել է մինչև տարեկան 2,5%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ մինչև 2,65%, իսկ սահմանային վարկավորման գործիքի տոկոսադրույքը՝ մինչև 2,9%։
Այս քայլի հստակ պատճառը չի նշվում, սակայն ալժիրյան լրատվամիջոցները նախկինում խստորեն քննադատել են ԱՄԷ-ին՝ մեղադրելով նրան տարածաշրջանային տարաձայնություններ սերմանելու փորձերի համար:
Նշվում է, որ բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն են հաստատել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
Սեպտեմբերի 7-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Թեհրանն օրինական իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու իր շահերը պաշտպանելու համար՝ կապված ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման և պատժամիջոցների հետ։
Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Մի քանի տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի տարբեր դերակատարներ խոսում ու խոսում են հողերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության և հողային ռեֆորմի մասին, իսկ ի՞նչ է արվել այս ընթացքում՝բացի խոսելուց։
Իսկ այդ ժամանակ դա կստացվի շատ վատ քաղաքականություն՝ վատագույնը, որ երբևէ պատահել է կանադացի քաղաքական գործիչների հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է խաղացողի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև Կիևի ու Օդեսայի մարզերի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 և վիրավորվել 19 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքը:
Ռուսաստանից դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազային նավթի արտահանման արգելքը երկարաձգվել է արտադրողների համար մինչև սեպտեմբերի 30-ը, հայտարարել է Ռուսաստանի կառավարությունը։