Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Վովիկ Խոջայանի, Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17 տուրերից հետո «Փյունիկ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 45 միավոր: 35 միավորով երկրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:
Կանանց մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:
Գերմանական «Ադիդաս»-ի և ՈՒԵՖԱ-ի համատեղ գնդակը ստացել է «Ֆուտբոլասեր» (Fussballliebe) անվանումը:
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում նոյեմբերի 15-ին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն Լեհաստանում անցկացվող միջազգային հավաքին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարծիքով՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի դեմ տնային խաղում հավաքականը պարտավոր է հաղթել:
Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Սուսաննա Գաբոյանը կիսեց միավորը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը առաջիկայում վերջին երկու խաղով եզրափակի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Ինչպիսի՞ տեսք կունենա մրցաշարային աղյուսակը՝ ցույց կտա ժամանակը, սակայն ազգային թիմը իր մեծ երազանքի ճանապարհին չպետք է կանգ առնի:
Նոյեմբերի 13-ի երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Խորվաթիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը ամփոփեց Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու գրանցած արդյունքները:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային 3-րդ օրը Հայաստանը նվաճեց 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար Բորիս Շատվերյանը Երևանում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 0:5 հաշվով զիջելով Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին:
Ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին, նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն։
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նոյեմբերի 12-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայ բռնցքամարտիկները Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարից հայրենիք են վերադարձել 5 ոսկե մեդալով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանցթիմերը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում:
Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել. արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը:
Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքների համար և նշել, որ տպավորված է Աշխարհի առաջնության բացման արարողությամբ, իսկ մրցումներն ընթանում են բարձր մակարդակով: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Հայաստան են ժամանել մարզիկներ ավելի քան 70 երկրից:
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ստացել է հոկտեմբերին Ա Սերիայի լավագույն խաղացողի մրցանակը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Բացման արարողության մեկնարկում պարային և լուսաձայնային լուծումներով ներկայացվեցին մարզաձևի առանձնահատկությունները, որին էլ հաջորդեց մասնակից երկրների դրոշների դուրս բերումը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:
Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան-Ուելս և Խորվաթիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայացան A, B, C, D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները։
D խմբում «Ռեալ Սոսիեդադ»-ն ուժերը կչափի «Բենֆիկա»-ի հետ: «Զալցբուրգ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Ինտեր»-ի հետ: