![](/banners/BeFunky-design.jpg)
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 13-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/MixCollage-11-Dec-2024-07-07-PM-8747.jpg)
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 13-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի:
Սինգապուրում ընթացող չեմպիոնական մրցախաղում գործող չեմպիոն Դին Լիժենի և հավակնորդների մրցախաղի հաղթող Գուկեշ Դոմարաջուի այս պարտիան ավարտվեց 68-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով:
Այժմ երկու գրոսմայստերներն ունեն 6,5-ական միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից, և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարում են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ: