
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում:
Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար:
ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար: